Քաղաքականություն
Թշնամու հետ շփման 2 տարբերակ կա. Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գրառումը․ «Թշնամու հետ շփման 2 տարբերակ կա՝ կամ կռվի դաշտում, կամ դիվանագիտական։ Այն իրավիճակում, որում մենք ենք, միայն բանակցայինով է հնարավոր…
| «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գրառումը․ «Թշնամու հետ շփման 2 տարբերակ կա՝ կամ կռվի դաշտում, կամ դիվանագիտական։ Այն իրավիճակում, որում մենք ենք, միայն բանակցայինով է հնարավոր որոշակի ժամանակահատվածի դադար ապահովել, որ օդ ու ջրի նման մեզ պետք է։ Ցավոք, Ալիևը, ի տարբերություն Հայաստանի նախկինների, դա հասկանում է և չի ուզում մեզ ժամանակ տալ ու փորձում է, իրավիճակից օգտվելով, հնարավոր մաքսիմումը պոկել։ Ալիևին կարող են զսպել Էրդողանը և Բայդենը, ռուսները նույնպես որոշակի ազդեցություն ունեն, բայց հակված չեն զսպելու: Երկրորդ՝ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, համաթուրքական շահը գերադասում է ռուսական շահից։ Հետևաբար ես շատ կարևոր եմ համարում Թուրքիայի հետ ուղիղ շփումները, մեծ ու լուրջ արդյունքներ, իհարկե, չեմ ակնկալում, բայց թեկուզ կարճ ժամանակի համար իրավիճակի լիցքաթափում լիովին հնարավոր է»։ |
Նմանատիպ հոդվածներ
Կրկնում ենք մեր կոչը ադրբեջանական ուժերին՝ վերադառնալ իրենց սկզբնական դիրքերը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն
ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակին` ընդգծելով, որ Միացյալ Նահանգնե...
«Ահա այդ քարտեզը». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է տարածել՝ գրելով հետևյալը. «Ըստ «Հայկական ժամանակի» հավաստի աղբյուրի՝ Ա...
Փաշինյանն ու էրդողանը կհանդիպեն․ թուրքական պարբերականը հայտնում է, թե ինչ են քննարկելու
Թուրքական Sabah պարբերականը տեղեկացրել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնում է Պրահա՝ մասնակցելու Եվրոպայի քա...
«Կառավարությունից պահանջ ներկայացվեց ինձ»․ Թաթոյանի սկանդալային հայտարարությունը
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը 168.am-ին տված հարցազրույցի ընթացքում պատմել է ՄԻՊ աշխատելու ժամանա...