Ալմա-Աթայի Հռչակագրով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. հայտարարություն
Հրապարակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Թուրքիայի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հայտարարությունը։
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:
Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը. մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կար...
Ավարտվել է Փաշինյանի Ալիևի, Մակրոնի ու Միշելի քառակողմ հանդիպումը
Պրահայում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվ...
Պրահայում մեկնարկել է Փաշինյան - Էրդողան հանդիպումը
Այս րոպեներին Պրահայում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Հիշեցն...
Պրահայում ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
Պրահայում ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը։ Ավելի վաղ տեղեմացրել էինք, որ Պ...