Ըստ թուրքական աղբյուրի՝ Էրդողան-Փաշինյան հանդիպմանը կարող է առաջընթաց գրանցվել․ ՏԱՍՍ
«Դեմ առ դեմ հանդիպումները միշտ ավելի արդյունավետ են, քան հեռախոսային խոսակցությունները: Դա լիովին վերաբերում է Թուրքիայի նախագահի և Հայաստանի վարչապետի առաջիկա բանակցություններին», - ՏԱՍՍ-ին հայտնել է Անկարայի դիվանագիտական շրջանակների աղբյուրը։
Ըստ աղբյուրի՝ Պրահայում կարող է առաջընթաց գրանցվել ինչպես Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պայմանագրի նախապատրաստման գործում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր է աշխատանքային այցով մեկնում Պրահա։ Այցի շրջանակում տեղի կունենա Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը: Նույն օրը Պրահայում նախատեսված է նաև Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Նմանատիպ հոդվածներ
Կրկնում ենք մեր կոչը ադրբեջանական ուժերին՝ վերադառնալ իրենց սկզբնական դիրքերը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն
ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակին` ընդգծելով, որ Միացյալ Նահանգնե...
Փաշինյանն ու էրդողանը կհանդիպեն․ թուրքական պարբերականը հայտնում է, թե ինչ են քննարկելու
Թուրքական Sabah պարբերականը տեղեկացրել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնում է Պրահա՝ մասնակցելու Եվրոպայի քա...
«Ահա այդ քարտեզը». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է տարածել՝ գրելով հետևյալը. «Ըստ «Հայկական ժամանակի» հավաստի աղբյուրի՝ Ա...
«Կառավարությունից պահանջ ներկայացվեց ինձ»․ Թաթոյանի սկանդալային հայտարարությունը
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը 168.am-ին տված հարցազրույցի ընթացքում պատմել է ՄԻՊ աշխատելու ժամանա...