«Տիկին ֆոն դեր Լեյենը, ով վերջերս գազային պայմանագիր է կնքել Բաքվի հետ, շփոթված է, բայց»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
«Կովկասում կա ագրեսոր Ադրբեջան և ագրեսիայի ենթարկվող Հայաստան։ Տիկին ֆոն դեր Լեյենը, ով վերջերս գազային պայմանագիր է կնքել Բաքվի հետ, շփոթված է, բայց մենք չպետք է վախենանք այս ագրեսիայից և դրան ուղեկցող ռազմական հանցագործություններից»,- այս մասին հայտնել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էմանուել Մորելը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ էլ Եվրոպական խորհրդարանում խորհրդանշական ակցիայով աջակցություն են հայտնել Հայաստանին։
Եվրոպական խորհրդարանի անդամ, բելգիացի քաղաքական գործիչ և գործարար Թոմ Վանդենդրիշեն «Ֆեյսբուքում» գրել է. «Քրիստոնեական Հայաստանը դաժան հարձակման է ենթարկվում իսլամական Ադրբեջանի կողմից։ ԵՄ-ն դա չի նկատում այն ժամանակից ի վեր, երբ Ֆոն դեր Լյայենը գազ է խնդրել ադրբեջանցիներից»։
Նմանատիպ հոդվածներ
Կրկնում ենք մեր կոչը ադրբեջանական ուժերին՝ վերադառնալ իրենց սկզբնական դիրքերը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն
ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակին` ընդգծելով, որ Միացյալ Նահանգնե...
«Ահա այդ քարտեզը». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է տարածել՝ գրելով հետևյալը. «Ըստ «Հայկական ժամանակի» հավաստի աղբյուրի՝ Ա...
Փաշինյանն ու էրդողանը կհանդիպեն․ թուրքական պարբերականը հայտնում է, թե ինչ են քննարկելու
Թուրքական Sabah պարբերականը տեղեկացրել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնում է Պրահա՝ մասնակցելու Եվրոպայի քա...
«Կառավարությունից պահանջ ներկայացվեց ինձ»․ Թաթոյանի սկանդալային հայտարարությունը
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը 168.am-ին տված հարցազրույցի ընթացքում պատմել է ՄԻՊ աշխատելու ժամանա...