«Սա հնարավորություն է իմ երազանքին մոտենալու». Անդրեասյանը` ԲԴԽ անդամի թեկնածու
Այսօր Կարեն Անդրեասյանն, Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալով, մեծ պատիվ համարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից իր թեկնածության առաջադրումը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում: Թեկնածուն նշեց, որ եթե քվեարկության արդյունքները դրական լինեն, «մեծ ուրախությամբ կստանձնի» պաշտոնը:
«Մարդիկ ձանձրացել, հոգնել են 30 տարի լսել, որ շուտով դատարաններն այլևս չեն լինելու այնպիսին, ինչպիսին եղել են տասնամյակներ: Հոգնել են նաև իմ խոսքերից, որովհետև ես այս մասին խոսում եմ գրեթե 20 տարի: Ես չեմ ասում, որ քիչ բան է արվել, որպեսզի մենք ունենանք մեր երազանքի դատարանները, բայց, ցավոք, նաև ներկայիս քաղաքական իշխանությունը բազմաթիվ անգամներ պնդել և նշել է, որ այդ արդյունքները, որոնք արվել են դատական համակարգում, բավարար չեն»,- հայտարարեց Կարեն Անդրեասյանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է հրավիրվել` Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) երկու անդամ ընտրելու նպատակով: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջացած երկու թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին (երեկ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել) և արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցին:
Թեկնածուն նշեց, որ փորձել է նպաստել դատական համակարգի, դատարանների «լավը լինելուն»: Իր բոլոր փորձերը, տարբեր պաշտոններում, ունեցել են մասնակի հաջողություն, իսկ մեծ մասամբ` ձախողվել է:
Անդրեասյանը նշեց, որ չի ցանկանում ավելորդ բառեր ասել, փոխարենը բոլորին խոստացավ, որ եթե լինի վստահության քվե, ինքը կլինի ԲԴԽ-ի այն անդամներից մեկը, որ կգործի արդար:
«Իսկ դա արդեն բավական է ավելի շատ բան անելու դատական համակարգի համար, քան բոլոր այն թվարկածս պաշտոններում ու հանգամանքներում, որ ինձ շանս է տրվել ունենալ: Արդար դատարանը միշտ եղել է իմ երազանքը և սա հնարավորություն է, ի վերջո, իմ երազանքին մոտենալու»,- ելույթի խոսքը եզրափակեց Կարեն Անդրեասյանը:
Նշենք, որ Կարեն Անդրեասյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Կրթություն է ստացել նաև արտերկրում: Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է: 2011-2016թթ. զբաղեցրել է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը: Պաշտոններ է զբաղեցրել նաև միջազգային կազմակերպություններում:
Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրել է մոտ մեկ տարի: Իսկ 2022թ. հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 20-ը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կենտրոն վարչական շրջանի տարածքային խորհրդի նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ` Փաշինյանի, Էրդողանի, Ալիևի ու ԱԳ նախարարների համատեղ զրույցից
Համացանցում տարածվել է լուսանկար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Առաջին կադրերը` առանձնազրույցից
Ինչպես արդեն հայտնել ենք` Պրահայում մեկնարկել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների ու Եվրոպական խորհդ...
Մեկնարկել է Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի ու Միշելի առանձնազրույցը
Պրահայում մեկնարկել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների ու Եվրոպական խորհդի ղեկավարի առանձնազրույցը։...
Տեր-Պետրոսյանի արձագանքը` Ադրբեջանի պահանջների մասին նյութին
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է այսօր «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված՝ Ադրբեջանի պահանջների մա...