Փաստերը կհրապարակենք եւս մեկ անգամ՝ այս կեղծիքներն ավելի ցցուն դարձնելու համար. Քոչարյանի գրասենյակի համակարգողը՝ Փաշինյանի ելույթի մասին
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը խորհրդարանում:
«Քստմնելի տեսարան էր: Եթե ելույթի ժամանակ էկրանին չնայեի, կթվար՝ Ալիեւի ելույթն եմ լսում Միլի Մեջլիսում:
«Սեփական կետից» բանակցություններ վարածը եւ այդ բանակցությունների պատմությունն ու տրամաբանությունը իր «դրական» եւ «կիրթ» գործընկեր Ալիեւից սերտածն ինքնամոռաց վերարտադրում էր նրա տեսակենտերը եւ մոտեցումները ՀՀ ԱԺ ամբիոնից: Գուցե ոգեւորվել էր Ալիեւին եւ Էրդողանին հանդիպելու սպասումից. կարծես նրանցից սերտած դասերի քննությունը հանձներ:
Արցախը բանակցություններից դուրս թողնելու, Ստամբուլյան խարտիայի եւ Մադրիդյան սկզբունքների մասին տեղեկատվությունն ամբողջությամբ հրապարակված է, պետք է առնվազն թուրքական տեսակետներ կրող լինել՝ այդ փաստերը թրքահաճո դարձնելով՝ նենգափոխելու համար:
Վերոհիշյալ փաստերը կհրապարակենք եւս մեկ անգամ՝ այս կեղծիքներն ավելի ցցուն դարձնելու համար:
Ի դեպ, Ադրբեջանը կտրուկ մերժել է Մադրիդյան փաստաթուղթը՝ համարելով այն խիստ պրոհայկական:
Դիվանագիտության պատմությունը մեկօրյա կեղծիքներով ճղճղոցները չի նկատում, այդ պատմության մեջ մնում են Մադրիդյան փաստաթղթի եւ Ստամբուլյան փաստաթղթի նման փառահեղ հաղթանակները եւ, ցավոք, կմնան նաեւ դավաճանական՝ արդեն ստորագրված, ստորագրվելիք եւ բանավոր պայմանավորվածություններով կրած ողբերգական պարտությունները»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը. մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կար...
Ավարտվել է Փաշինյանի Ալիևի, Մակրոնի ու Միշելի քառակողմ հանդիպումը
Պրահայում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվ...
Պրահայում մեկնարկել է Փաշինյան - Էրդողան հանդիպումը
Այս րոպեներին Պրահայում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Հիշեցն...
Էրդողանն ու Փաշինյանը կհանդիպեն վաղը. Sabah
Թուրքական իշխանամետ Sabah պարբերականը գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պրահայում հանդիպելու է Հայաստան...