Փաշինյանը չի թաքցրել՝ Ռուսաստանը մեր ինքնիշխանությունը մեր ձեռքից տանել է ուզում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Փաշինյան-Էրդողան այսօր կայանալիք հանդիպման լուրը (այդ մասին դեռ երեկ թուրքական լրատվամիջոցներն էին գրել), ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակված «հավաստի աղբյուր»-ով հոդվածաշարերը հայ հասարակությանը տագնապի հերթական չափաբաժինն են ներարկել. Չլինի թե «հեղափոխականները» Ռուսաստանին ցտեսություն անելու ցանկություն ունեն: Մտահոգություններն իրականում տեղին են:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրերին Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ զրույցներում ներկայացնում է թեզեր, թե Ռուսաստանը մեր ինքնիշխանությունը մեր ձեռքից տանել է ուզում, հետեւաբար մենք նրան ցտեսություն պետք է ասենք ու Եվրոպայի, Ամերիկայի կողմ թեքվենք: Հակառուսական տրամադրություններն այս օրերին իշխանական հատվածում պարզապես թեւածում են: Փաշինյանի հակառուսական քարոզից իրականության զգացումը կորցրած ՔՊ-ականներն արդեն չեն էլ թաքցնում, որ կամաց-կամաց պետք է խզել Ռուսաստանի հետ բոլոր տեսակի կապերն ու իրենց սերը եվրոպացիներին եւ ամերիկացիներին հայտնեն:
Իշխանականները, սակայն, պարզ մի հարց իրենց չեն տալիս՝ ինչպե՞ս են Ռուսաստանին հրաժեշտ ուզում տալ, եթե մեր տնտեսության մեծ մասը ՌԴ-ի ձեռքում է, ՀՀ սուվերեն տարածքի մի մասի հսկողությունն էլ ՌԴ սահմանապահներն են իրականացնում եւ այլն, եւ այլն: Իհարկե, բալանսավորված քաղաքականությունն ու աշխարհի գերտերությունների մոտ սեփական շահն առաջ տանելը ֆանտաստիկ բան է, բայց դրա համար նախ խելք ու հմտություն է պետք:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը. մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կար...
Ավարտվել է Փաշինյանի Ալիևի, Մակրոնի ու Միշելի քառակողմ հանդիպումը
Պրահայում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվ...
Պրահայում մեկնարկել է Փաշինյան - Էրդողան հանդիպումը
Այս րոպեներին Պրահայում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Հիշեցն...
Պրահայում ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
Պրահայում ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը։ Ավելի վաղ տեղեմացրել էինք, որ Պ...