Փաշինյանի հետ հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր հանդիպումն անցել է «բարեկամական մթնոլորտում», հայտնում է Daily Sabah-ը։
Մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանն ասել է, որ Թուրքիան և Հայաստանը «կարող են հասնել լիարժեք կարգավորման՝ տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների հիման վրա»։
Նա նշել է, որ կողմերի միջև հանդիպումները շարունակվում են հատուկ ներկայացուցիչների մակարդակով։
Նրա խոսքով` «Թուրքիան նախապայմաններ չունի լիարժեք կարգավորման համար, Անկարան ակնկալում է, որ Երեւանն ու Բաքուն կկարգավորեն իրենց խնդիրները եւ կհասնեն խաղաղության համաձայնագրի»։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը. մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կար...
Ավարտվել է Փաշինյանի Ալիևի, Մակրոնի ու Միշելի քառակողմ հանդիպումը
Պրահայում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվ...
Պրահայում մեկնարկել է Փաշինյան - Էրդողան հանդիպումը
Այս րոպեներին Պրահայում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Հիշեցն...
Պրահայում ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
Պրահայում ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը։ Ավելի վաղ տեղեմացրել էինք, որ Պ...