Կարող եմ շատ վստահ ասել՝ մեր տղերքը չեն ընկճվել, մեր տղերքն ամուր կանգնած են և ունակ են իրենց վստահված սահմանը պահել․ Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Նիկոլի նպատակն է մարդկանց համոզել, որ հայը հաղթելու, պայքարելու, կռիվ հաղթելու շանս այլևս չունի։
Հասարակությանը համոզելու նրա նպատակն այն է, որպեսզի մի կողմից մարդիկ համակերպվեն արդեն եղած մարդկային և տարածքային կորուստների հետ, մյուս կողմից՝ համակերպվեն առաջիկայում սպասվող նոր ցավոտ լուծումներին։
«Լուծում» ասվածը, իհարկե, խիստ չափազանցություն է, ավելի հստակ ձևակերպումը՝ պետության անկումն է։
Թե ում վրա կբարդվի տապալումները, կորուստները, արդեն էական էլ չէ։ Խնդիրն այն է, որ հայրենիք ենք կորցնում։
Ես՝ որպես զինծառայողների հետ անընդհատ առնչվող մարդ, կարող եմ շատ վստահ ասել՝ մեր տղերքը չեն ընկճվել, մեր տղերքն ամուր կանգնած են և ունակ են իրենց վստահված սահմանը պահել ու ջարդել մինչև ատամները զինված ցանկացած թշնամու։
Շատ շատերը չեն էլ պատկերացնում, թե իշխանության՝ զինված ուժերին հասցված հարվածներից ու տոտալ անտարբերությունից հետո, ինչպիսի ծանր հատվածներում, թշնամուց մետրերի հեռավորության վրա, ինչպիսի ծառայություն է տանում մեր զինծառայողը՝ պարտադիր ժամկետային ծառայողը, սպան, կամավորականը»։
Նմանատիպ հոդվածներ
«Ահա այդ քարտեզը». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է տարածել՝ գրելով հետևյալը. «Ըստ «Հայկական ժամանակի» հավաստի աղբյուրի՝ Ա...
Կրկնում ենք մեր կոչը ադրբեջանական ուժերին՝ վերադառնալ իրենց սկզբնական դիրքերը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն
ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակին` ընդգծելով, որ Միացյալ Նահանգնե...
Փաշինյանն ու էրդողանը կհանդիպեն․ թուրքական պարբերականը հայտնում է, թե ինչ են քննարկելու
Թուրքական Sabah պարբերականը տեղեկացրել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնում է Պրահա՝ մասնակցելու Եվրոպայի քա...
Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ...