Ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել
Հայաստանի հանրապետության պաշտպանության նախարարությունն անդրադարձել է հայ ռազմագերիների սպանության տեսանյութի առնչությամբ ադրբեջանական կողմի գործողություններին․ «Ադրբեջանը, փորձելով ինչ-որ բացատրություն գտնել ողջ աշխարհով տարածված սարսափելի տեսանյութին, որտեղ ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են զինաթափված հայ զինծառայողներին, երկրի գլխավոր դատախազության միջոցով այսօր մի անհեթեթություն է տարածել, ըստ որի՝ իբր «ադրբեջանական կողմին է փոխանցվել 6 ադրբեջանցի զինծառայողի մարմին, որոնց տանջամահ են արել այն հայ զինծառայողները, որոնք պատկերված են հիշյալ տեսանյութում»։
Գրեթե ողջ քաղաքակիրթ աշխարհից հնչած դատապարտումներն ու հետաքննություն անցկացնելու կոչերն ընդունելու փոխարեն՝ պաշտոնական Բաքուն փորձում է արդարացումներ գտնել իր զինծառայողների կողմից իրականացված հրեշավոր վայրագություններին։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել, իսկ Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը կոչված է կոծկել Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում զենք կարելի է գնել 21 տարեկանից սկսած․ օրենքն ընդունվեց
ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատ...
Ջերմաստիճանն ավելի է բարձրանալու
Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ...
«Վիվա-ՄՏՍ»-ը հանվել է վաճառքի․ «ՍիվիլՆեթ»
Հայաստանի հեռահաղորդակցության օպերատորներից «Վիվա-ՄՏՍ»-ը հանվել է վաճառքի և արդեն ավելի քան հինգ ամիս է՝ կողմերը ընկերու...
Երկրաշարժ՝ Իրանում․ զգացվել է նաև Սյունիքի մարզում
Սույն թվականի հոկտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 16:37-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպա...