Սուտ է, չկա նման բան. Էլբակյանը` Փաշինյանի Արցախի վերաբերյալ հայտարարության մասին
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը, անդրադառնալով այսօր Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, մասնավորապես կեղծ է համարել Փաշինյանի այն պնդումը, թե իբր Մադրիդյան սկզբունքների ճանաչմամբ Հայաստանը 2007 թ․-ին Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։
«Չկա նման բան։ Մադրիդյան դրույթներում արձանագրվել է ինքնորոշման իրավունքի սկզբունքը, որը նշանակում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճանաչում՝ որպես պետականաստեղծ սուբյեկտ, որը կարող է ինքնորոշվել, բնականաբար՝ Ադրբեջանի կազմից դուրս»,- ասել է Էլբակյանը` հավելելով, թե Նիկոլ Փսաշինյանին անգամ օտար ղեկավարներն են ասել, որ Իլհամ Ալիևը հասկանում է, որ Արցախը նախկին սահմաններով այլևս չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
Էլբակյանը հղում է արել բանակցային պատմության մասին «Հայկական նախագծի» մասնագետների ծավալուն զեկույցին:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ` Փաշինյանի, Էրդողանի, Ալիևի ու ԱԳ նախարարների համատեղ զրույցից
Համացանցում տարածվել է լուսանկար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ...
Մեկնարկել է Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի ու Միշելի առանձնազրույցը
Պրահայում մեկնարկել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների ու Եվրոպական խորհդի ղեկավարի առանձնազրույցը։...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Առաջին կադրերը` առանձնազրույցից
Ինչպես արդեն հայտնել ենք` Պրահայում մեկնարկել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների ու Եվրոպական խորհդ...
Տեր-Պետրոսյանի արձագանքը` Ադրբեջանի պահանջների մասին նյութին
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է այսօր «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված՝ Ադրբեջանի պահանջների մա...