«Քննարկումներ են ընթանում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ». Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հաստատել է լուրերը, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ժնևյան հանդիպումից հետո հայկական կողմին փոխանցվել է խաղաղության պայմանագրի տարրերը՝ հիմնված նախապես փոխանցված հինգ սկզբունքների վրա։ Ըստ Արարատ Միրզոյանի.
«Ադրբեջանի՝ մարտի կեսերին փոխանցած այդ հինգ հայտնի սկզբունքները հրապարակված են, մեր հանրությունը, միջազգային հանրությունը քաջատեղյակ են այդ սկզբունքներին։ Մենք այն անգամ հրապարակավ ֆիքսել ենք, որ ըստ էության անընդունելի ոչինչ չկա։ Այս անգամ ադրբեջանական կողմի փոխանցած առաջարկները կառուցված են այդ սկզբունքների վրա։ Անշուշտ կան բաներ, որ մենք դեռ վերլուծում ենք և անպայման կարձագանքենք։ Բաներ կլինեն, որ մեզ համար ընդունելի կլինեն, բաներ կլինեն, որ ընդունելի չեն լինի։ Կլինեն առաջարկներ, որ մենք կանեն, և նորմալ բանակցային գործընթաց կշարունակվի»։
Միրզոյանը մանրամասնել է, որ հայկական կողմի պատկերացումների հիմնական մասը վերաբերում է ԼՂ-ին. «Այժմ էլ բանակցությունների մաս է այս հարցի հասցեագրումը»։
Արարատ Միրզոյանը մանրամասնեց՝ կա տեսակետ, որ պետք է ստեղծվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմ. «Այս մասին քննարկումներ են ընթանում։ Երբ մենք ունենք մի դիրքորոշում, Ադրբեջանը՝ մեկ այլ։ Երբ կհանգենք փոխադարձ ընդունելի դիրքորոշման, տեսակետի, անպայման կտեղեկացնենք»։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ` Փաշինյանի, Էրդողանի, Ալիևի ու ԱԳ նախարարների համատեղ զրույցից
Համացանցում տարածվել է լուսանկար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, Ադրբեջանի նախագահ...
Տեր-Պետրոսյանի արձագանքը` Ադրբեջանի պահանջների մասին նյութին
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է այսօր «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված՝ Ադրբեջանի պա...
Հայաստանը ավելի շատ աջակցություն «գտավ» ԱՄՆ-ի, քան թե ՌԴ-ի կողմից. Արմեն Գրիգորյան
Ադրբեջանի հետ մահացու բախումներից հետո Հայաստանը ավելի շատ աջակցություն «գտավ» Միացյալ Նահանգների, քան թե իր դաշնա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Առաջին կադրերը` առանձնազրույցից
Ինչպես արդեն հայտնել ենք` Պրահայում մեկնարկել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների ու Եվրոպական խորհդ...