Անանուն աղբյուրը Հայաստանում տարածում է ադրբեջանական թեզեր, վախի մթնոլորտ. Գեղամ Մանուկյան
ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խոսելով Վեհափառի, Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող նախագահների հնարավոր հանդիպմանն մասին, ասաց, որ ենթադրաբար այդ ձևաչափը կշարունակվի, թեկուզ առանց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանի։
«Իր հայտարարությունից հստակ չէր՝ եթե հանդիպում լինի, ինքը կմասնակցի՞, թե՝ ոչ»,– ասաց Գեղամ Մանուկյանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հավաստի աղբյուրի կողմից ներկայացված Ադրբեջանի պահանջներին, Գեղամ Մանուկյանն ասաց, թե կասկածների ունի՝ ով է «Հայկական ժամանակում» տպագրված երկու հոդվածների հեղինակը, սակայն, դրանով պետք է զբաղվեն իրավապահները։
«Այդ անանուն աղբյուրը պետք է առաջին հերթին հետաքրքրի իրավապահներին, որովհետև սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը, Հայաստանում տարածվում է ադրբեջանական տեղեկություններ, թեզեր, հանրությանը մղում են վախի, անորոշության զգացում են առաջացնում, հետևաբար իրավապահները պետք է բացահայտեն, թե ով է անանուն աղբյուրը, որովհետեւ դա թշնամական դիվերսիա է Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,– հավելեց Մանուկյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Հայկական ժամանակը» հղում անելով իր հավաստի աղբյուրին, տեղեկացրել էր, թե ինչ է ուզում Ռուսաստանը Հայաստանից և նույն հավաստի աղբյուրին հղում անելով նշել, թե որոնք են Ադրբեջանի պահանջները Հայաստանից։
Նմանատիպ հոդվածներ
«Ահա այդ քարտեզը». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է տարածել՝ գրելով հետևյալը. «Ըստ «Հայկական ժամանակի» հավաստի աղբյուրի՝ Ա...
Փաշինյանն ու էրդողանը կհանդիպեն․ թուրքական պարբերականը հայտնում է, թե ինչ են քննարկելու
Թուրքական Sabah պարբերականը տեղեկացրել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնում է Պրահա՝ մասնակցելու Եվրոպայի քա...
Կրկնում ենք մեր կոչը ադրբեջանական ուժերին՝ վերադառնալ իրենց սկզբնական դիրքերը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն
ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակին` ընդգծելով, որ Միացյալ Նահանգնե...
Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ...