Այս օրերին Լարսում 15 տոննա աղբ են թափել․ ինչ իրավիճակ է անցակետում այս պահին
Ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետը դատարկ է, գրում է MK-ը: «Ինչպես տեսնում եք վեբ-տեսախցիկի կադրերում, դեպի սահման տանող մայրուղու վրա խցանում չկա, իսկ բուն անցակետում մեքենաներ չկան։ Հաղորդվում է, որ կոմունալ ծառայությունները մաքրել են նաև ճանապարհի եզրերը, որտեղ հերթի մեջ սպասող քաղաքացիները աղբ էին թափել: Այնտեղից դուրս է բերվել 15 տոննա աղբ»,- գրել է աղբյուրը։
Ավելի վաղ Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն սեպտեմբերի 28-ին հանրապետությունում բարձր զգոնության ռեժիմ էր մտցրել, սահմանափակվել էր տրանսպորտային միջոցների մուտքը, բացառությամբ տարածաշրջանի բնակիչների, Վրաստանի քաղաքացիների մեքենաների, ինչպես նաև նրանց, ովքեր մեկնել են Օսեթիա՝ արձակուրդի։
Բացի այդ, Վերին Լարսի անցակետում մոբիլիզացիայի ենթարկված քաղաքացիներն սկսել են ծանուցագրեր ստանալ։ |
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին Կիևից լուսանկարներ է հրապարակել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևի հրթիռակոծության լուսանկարներն է տարածել իր էջում: Ավելի վաղ հայտնել էինք, որ...
Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ հայտարարությունը
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել և տեղեկացրել, որ հոտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈՒ ս...
Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կ...
Թշնամին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ կրակը լռեցվել է
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ա...