Հայտնի է` ինչ են քննարկել Միրզոյանն ու Բայրամովը Ժնևում. ԱԳՆ
Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
ՀՀ արտգործնախարարությունը հայտնում է, որ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։ Կարևորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի ԶՈւ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից, իսկ հանցագործները՝ պատասխանատվության ենթարկվեն։
«Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ ՀՀ ԱԳՆ–ի` դրական է գնահատվել երկուստեք ըմբռնումը, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիները պիտի ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։
Նշենք, որ ժնևյան բանակցությունների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև Ադրբեջանի ԱԳՆ–ն, որում ասված է, թե Բայրամովն առաջարկել է սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերին, ոչ թե նոյեմբերին, ինչպես համաձայնեցվել էր ավելի վաղ, և ընդգծել է «Հայաստանի զինված ուժերը Ադրբեջանի տարածքից դուրս բերելու», փոխվարչապետների ղեկավարությամբ եռակողմ հանձնաժողովի շրջանակում ձեռք բերված նախնական համաձայնությունների հիման վրա ամենակարճ ժամկետներում տրանսպորտային-հաղորդակցական գծերը բացելու, սահմանազատման գործում առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հրամանագիր է ստորագրել Կուրիլյան չորս կղզիները Ճապոնիայի տարածք ճանաչելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Կուրիլյան չորս կղզիները Ճապոնիայի տարածք ճանաչելու մասին։&n...
«Գործ սարքելու» ինստիտուտը վերացել է, կամ վերացման եզրին է. Փաշինյանն այցելել է ՀՀ քննչական կոմիտե
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:Շնորհավորելով ՔԿ նա...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ են բացել. ՊՆ
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներ...
Էրդողանը հայտարարել է, որ Բաքուն ավարտել է «ռազմական գործողությունը» ՀՀ սահմանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից այսպես կոչված «ռազմական գործ...