Էրդողանը հայտարարել է, որ Բաքուն ավարտել է «ռազմական գործողությունը» ՀՀ սահմանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից այսպես կոչված «ռազմական գործողության» ավարտի մասին։
Վերադառնալով Սամարղանդից՝ թուրք առաջնորդը լրագրողներին հայտնել է, որ նման տեղեկություն է ստացել ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևից։
Էրդողանը լրատվամիջոցներին ասել է, թե իմաստ չունի քննարկել այն, ինչն արդեն ավարտված է։
«Մեր ադրբեջանցի եղբայրներն այժմ տեղափոխվել են անվտանգ դիրք»,–հավելել է նա:
«Մենք ցանկանում ենք, որ մեր տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթացները հաջողությամբ ավարտվեն, իսկ խաղաղությունն ու կայունությունը երկարընթաց լինեն»,–ասել է Էրդողանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ են բացել. ՊՆ
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներ...
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Վարչապետը մանրամասներ...
Չստորագրել որևէ փաստաթուղթ, որը նախատեսում է ԼՂՀ կարգավիճակի փոփոխություն․ հանրահավաքի մասնակիցներ
Ստեփանակերտում ընթացող հանրահավաքների մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ, որը հրապարակել է «Արցախպրես»-ը: ...
Արցախը չի կարող և չպետք է լինի Ադրբեջանի կազմում․ Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներՈչ մի հանգամանք...