Ռաֆայել Մելքումյանը հրդեհից փրկել է երկու կնոջ և մանկահասակ երեխաներին. ՌԴ ՆԳՆ
ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնը հայտնում է, որ Իվանովի մարզում ոստիկանության կապիտան Ռաֆայել Մելքումյանը հրդեհից փրկել է երկու կնոջ և մանկահասակ երեխաներին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանն այդ պահին ծառայության մեջ չի եղել:
Մելքումյանն ընկերոջ հետ է եղել, երբ հարևանի տնից լսել է երեխաների ձայները և ծուխ է նկատել։ Այրվող տնից հաջողվել է դուրս բերել բոլորին։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Մելքումյանը շարունակում է աջակցել հրդեհից տուժած հարևաններին. նա օգնում է նրանց հագուստ ու անհրաժեշտ իրեր է ձեռք բերելու հարցում:
Նմանատիպ հոդվածներ
Գերության մեջ գտնվող երկու տասնյակից ավելի հայ զինծառայողի խոշտանգել են. ՀՀ գլխավոր դատախազություն
Ադրբեջանում գերության մեջ գտնվող երկու տասնյակից ավելի հայ զինծառայողի խոշտանգել և անմարդկային վերաբերմունք են ցուցաբերե...
Ադրբեջանական վերջին հարձակումից երկու շաբաթ անց հայկական կողմը նույնականացված 201 զոհ ունի. ՔԿ-ն մանրամասնում է
Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին հարձակումից երկու շաբաթ անց հայկական կողմը նույնականացված 201 զոհ ունի՝ 197 զինծառայող...
Այլ անձանց չտրամադրել բանկոմատային քարտերի պահպանվող վավերապայմանները. Դատախազություն
Վերջին ժամանակներում կրկին կտրուկ աճել են համացանցային առուվաճառքի հարթակներում ապրանքների վաճառքի հայտարարություններն օ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խիտ ծուխ և զզվելի հոտ. ինչի՞ մասին էին ահազանգում մայրաքաղաքի բնակիչները
Երեկ կեսգիշերին մոտ Ֆեյսբուքի բազմաթիվ օգտատերեր գրառումներ էին արել, որ Արաբկիր, Նոր Նորք, Զեյթուն, Կենտրոն վարչական շր...