Ադրբեջանական վերջին հարձակումից երկու շաբաթ անց հայկական կողմը նույնականացված 201 զոհ ունի. ՔԿ-ն մանրամասնում է
Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին հարձակումից երկու շաբաթ անց հայկական կողմը նույնականացված 201 զոհ ունի՝ 197 զինծառայող, 4 քաղաքացիական անձ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Ադրբեջանի զինուժի լայնածավալ հարձակման հետեւանքով հայկական կողմն ունի 207 զոհ եւ անհետ կորած։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին, սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ եւս 6 մարմին։
Նմանատիպ հոդվածներ
Գերության մեջ գտնվող երկու տասնյակից ավելի հայ զինծառայողի խոշտանգել են. ՀՀ գլխավոր դատախազություն
Ադրբեջանում գերության մեջ գտնվող երկու տասնյակից ավելի հայ զինծառայողի խոշտանգել և անմարդկային վերաբերմունք են ցուցաբերե...
Ռաֆայել Մելքումյանը հրդեհից փրկել է երկու կնոջ և մանկահասակ երեխաներին. ՌԴ ՆԳՆ
ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնը հայտնում է, որ Իվանովի մարզում ոստիկանության կապիտան Ռաֆայել Մելքումյանը հրդեհից փրկել է երկու կ...
Այլ անձանց չտրամադրել բանկոմատային քարտերի պահպանվող վավերապայմանները. Դատախազություն
Վերջին ժամանակներում կրկին կտրուկ աճել են համացանցային առուվաճառքի հարթակներում ապրանքների վաճառքի հայտարարություններն օ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խիտ ծուխ և զզվելի հոտ. ինչի՞ մասին էին ահազանգում մայրաքաղաքի բնակիչները
Երեկ կեսգիշերին մոտ Ֆեյսբուքի բազմաթիվ օգտատերեր գրառումներ էին արել, որ Արաբկիր, Նոր Նորք, Զեյթուն, Կենտրոն վարչական շր...