Շուրջ 8 տասնյակ գերիներ, որոնք չեն ընդունվում Ադրբեջանի կողմից և այս ընթացքում ենթարկվել են բռնի անհետացման. իրավապաշտպան

Այս պահի դրությամբ ունենք շուրջ 156 գերիներ, որոնք ներդրված իրավական ու քաղաքական ջանքերի շնորհիվ վերադարձվել են։ Բայց դեռևս կան մեծաթիվ գերիներ, որոնք պահվում են Ադրբեջանում։ Այս մասին ասել է Եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը։ 

 

«Ունենք շուրջ 8 տասնյակ գերիներ, որոնք առ այսօր պաշտոնապես չեն ընդունվում Ադրբեջանի իշխանությունների կողմից և այս ընթացքում ենթարկվել են բռնի անհետացման»,- ասել է Սահակյանը:

 

Նրա խոսքով՝ Ադրբեջանում պահվող գերիների թիվը մինչև սեպտեմբերի 13-ը աշտոնապես 33 էր, իսկ վերջին ռազմական գործողություններից հետո մենք ունենք շուրջ 20 նոր գերիներ։ Նա նշել է, որ բացի ՄԻԵԴ-ից գերիների հարցն անուղակիորեն ածանցվում է նաև Արդարադատության միջազգային դատարանում։ 

 

«‎‎Այս տեսանկյունից իրավական ջանքերն ինտենսիվ, որոշակի առումով նաև աննախադեպ են եղել։ Միակ բացը, որը կարելի է լրացնել, դա պատանդառության արգելման կոնվենցիայի գործընթաց նախաձեռնելն է նույն ՄԱԿ-ի արդարադատության դատարանում, քանի որ զարգացումները ցույց տվեցին, որ գերիները դադարել են զուտ գերիներ լինելուց։ Նրանք որպես պատանդներ են պահվում ու օգտագործվում որպես միջոց՝ ՀՀ իշխանությունների նկատմամբ ճնշումն ուժեղացնելու համար։ Նրանց հայրենադարձումն ուղղակի կապի մեջ է քաղաքական բնույթ ունեցող հարցերի հետ»,-հավելել է Սիրանուշ Սահակյանը:

Քաղաքականություն