Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան կգնա ԱԺ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան կայցելի ԱԺ` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման։ Այս մասին հայտնում է ArmLur.am կայքը` ՔՊ–ական աղբյուրին հղումով։
Ըստ կայքի զրուցակցի` սեպտեմբերի 13-ից հետո բազում հարցեր են կուտակվել, որոնք պարզաբանման կարիք ունեն. Փաշինյանը հանդիպումներ է ունեցել ԱՄն–ում ու Ֆրանսիայում։
«Պետք է հասկանալ, թե քննարկումների առանցքն ինչ է եղել»,- ասել է լրատվամիջոցի աղբյուրը։
Նշվում է, որ Փաշինյանի թիմն անհանգստացած է Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների և կաթողիկոսի հանդիպմամբ, հատկապես այն տեղեկությամբ, որ այդ ձևաչափի հանդիպումը կարող է շարունակություն ունենալ:
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանը արկեր, հրթիռներ և զինամթերք է վաճառում Հայաստանին․ EconomicTimes
Հնդկաստանը արկերի, հրթիռների և զինամթերքի զգալի արտահանման հրաման է ստորագրել Հայաստան, քանի որ ասիական երկիրը գտնվում է...
ՊՆ-ն հայտնեց, թե ովքեր են նախօրեին զոհված 3 հայ զինծառայողները
Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողներն են՝ փոխգնդապետ...
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի․ ՊՆ-ն մանրամասներ է ներկայացնում
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ...
Անհայտ անձինք ալավերդցիներից հարցուփորձ են արել Ադրբեջանի գտնվելու վայրը, փորձել երեխաներից մեկին նստեցնել իրենց մեքենա․ ահազանգի հետքերով
Համացանցում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ երեկ ուշ երեկոյան ալավերդցիներին տարօրինակ հագուստներով մարդիկ են...