Խորհուրդ են տվել «Թեժ գիծ» զանգել. ՊՆ ներկայացուցիչը զրուցել է ծնողների հետ
Պաշտպանության նախարարության առջև հավաքված ծնողների հետ անցակետի մոտ զրուցել է ՊՆ ներկայացուցիչը։
«Մեզ ասացին` սպասեք, որոնողական աշխատանքները շարունակվում են և լուր լինի, կպատասխանենք։ Իմ որդին` զինծառայող Սամվել Աթանյանը, 2 ամսվա զինվոր էր. նրան սեպտեմբերի 12-ին տարել են Ներքին Հանդ` ինժեներական աշխատանքների։ Դրանից հետո որևէ լուր չկա մեր տղաներից, վերջին անգամ տեսել են շինաշխատանքներ կատարելիս։ Մեզ ասում են, որ կան զոհվածներ, վիրավորներ»,–ասաց Հայկ Անթանյանը։
Ըստ Աթայանի` դիվիզիոնի հրամանատարը ողջ է, սակայն իրենց հետ որևէ մեկը չի հանդիպել և որևէ լուր չեն տալիս ծնողներին։ Նրա խոսքով` ծնողներին հաջողվել է միայն անտառապահի հետ զրուցել։
Մեկ ուրիշ տղամարդ էլ հայտնեց` ՊՆ-ից իրենց խորհուրդ են տվել «Թեժ գիծ» զանգել, տեղեկատվություն ստանալ։
Հիշեցնենք` ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում Հայաստանի ՊՆ-ի շենքի մոտ:
Նմանատիպ հոդվածներ
Այլ անձանց չտրամադրել բանկոմատային քարտերի պահպանվող վավերապայմանները. Դատախազություն
Վերջին ժամանակներում կրկին կտրուկ աճել են համացանցային առուվաճառքի հարթակներում ապրանքների վաճառքի հայտարարություններն օ...
Ռաֆայել Մելքումյանը հրդեհից փրկել է երկու կնոջ և մանկահասակ երեխաներին. ՌԴ ՆԳՆ
ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնը հայտնում է, որ Իվանովի մարզում ոստիկանության կապիտան Ռաֆայել Մելքումյանը հրդեհից փրկել է երկու կ...
Ադրբեջանական վերջին հարձակումից երկու շաբաթ անց հայկական կողմը նույնականացված 201 զոհ ունի. ՔԿ-ն մանրամասնում է
Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին հարձակումից երկու շաբաթ անց հայկական կողմը նույնականացված 201 զոհ ունի՝ 197 զինծառայող...
Գերության մեջ գտնվող երկու տասնյակից ավելի հայ զինծառայողի խոշտանգել են. ՀՀ գլխավոր դատախազություն
Ադրբեջանում գերության մեջ գտնվող երկու տասնյակից ավելի հայ զինծառայողի խոշտանգել և անմարդկային վերաբերմունք են ցուցաբերե...