Յակուտիայում խոստացել են տուն վերադարձնել սխալմամբ մոբիլիզացվածներին
Յակուտիայի ղեկավար Այսեն Նիկոլաևը խոստացել է տուն վերադարձնել այն քաղաքացիներին, ովքեր սխալմամբ զորակոչվել են մասնակի մոբիլիզացիայի ժամանակ։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով շրջանային կառավարության պաշտոնական կայքին։
Նիկոլաևն ասել է, որ տարածաշրջանում սխալներ են գրանցվել մասնակի զորահավաքի մասին հրամանագրի կատարման ժամանակ։ Նա, մասնավորապես, օրինակ է բերել այն դեպքերը, երբ զորակոչվել են նախկինում բանակում չծառայած քաղաքացիներ, մինչև 16 տարեկան չորս երեխա մեծացնող բազմազավակ հայրեր։
Պաշտոնյան ասել է, որ նման բանն անընդունելի է և վստահեցրել, որ սխալմամբ կանչվածներին կվերադարձնեն։ Նիկոլաևը հանձնարարել է զորակոչիկների համար ստեղծել կրկնակի զտիչ համակարգ՝ շրջանային մակարդակում և հանրապետական հավաքակայանում սխալմամբ մոբիլիզացվածներին առանձնացնելու համար։
Մարզի ղեկավարը խոստացել է մոբիլիզացվածների ընտանիքներին տրամադրել միանվագ նյութական օգնություն՝ 200 հազար ռուբլու չափով։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի․ ՊՆ-ն մանրամասներ է ներկայացնում
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ...
Անհայտ անձինք ալավերդցիներից հարցուփորձ են արել Ադրբեջանի գտնվելու վայրը, փորձել երեխաներից մեկին նստեցնել իրենց մեքենա․ ահազանգի հետքերով
Համացանցում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ երեկ ուշ երեկոյան ալավերդցիներին տարօրինակ հագուստներով մարդիկ են...
Հնդկաստանը արկեր, հրթիռներ և զինամթերք է վաճառում Հայաստանին․ EconomicTimes
Հնդկաստանը արկերի, հրթիռների և զինամթերքի զգալի արտահանման հրաման է ստորագրել Հայաստան, քանի որ ասիական երկիրը գտնվում է...
ՊՆ-ն հայտնեց, թե ովքեր են նախօրեին զոհված 3 հայ զինծառայողները
Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողներն են՝ փոխգնդապետ...