ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնի է, թե Ճամբարակում ոստիկանին ինչու են սպանել. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ճամբարակ քաղաքի բնակիչ Սիփան Սարիբեկյանի սպանության շարժառիթը վրեժն է եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Քննությամբ պարզվել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը տուժողի համաքաղաքացին է` 37 տարեկան։
«Տվյալներ են ձեռք բերվել, որ վերջինս 2022թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, նկատելով, որ 32-ամյա տղամարդը Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցում գտնվող արագ սննդի կետում է, մուտք է գործել այնտեղ, հայհոյել նրան, որից հետո անձնական հարցերի շուրջ նախկինում ունեցած խնդիրների պատճառով, վրեժի շարժառիթով, իր մոտ գտնված դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ»,– ասված է հաղորդագրությունում։
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին` ժամը 19:20-ի սահմանում, ոստիկանությունը «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ես կորցնելու ոչինչ չունեմ»․ զավթիչն իրեն կապել է պատանդներից մեկին
«Վրաստանի բանկի» զավթիչը շարունակում է պատանդների միջոցով բանակցել իրավապահների հետ։ Զավթիչը համաձայնում է բոլոր պատանդն...
Թշնամին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ կրակը լռեցվել է
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ա...
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս 95 հայ զինվորի մարմին․ ՊՆ
Ադրբեջանն այսօր հայկական կողմին է փոխանցել եւս 95 հայ զինվորի մարմին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որոնվում է տեսագրության մեջ պատկերված կինը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջա...