Ստեփանակերտ-Երևան ճանապարհը երթևեկության համար կարող է վտանգավոր լինել
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ի, ժամը՝ 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ և էական միջադեպեր չեն արձանագրվել նախորդ օրվա համեմատ:
Քանի որ Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել: Հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը՝ հորդորում ենք քաղաքացիներին այս ընթացքում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության պարագայում:
Իրավիճակի հնարավոր փոփոխության դեպքում կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն: Բնակչությանը հորդորում ենք պահպանել հանգստություն և զգոնություն, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիներն են տեսանյութը մոնտաժել․ մանրամասներ՝ Եռաբլուրում նկարահանված տեսակադրերի մասին
Ավելի վաղ հայտնել էինք, որ վերջին ժամերին համացանցում ակտիվորեն մի տեսանյութ է տարածվում, որը նկարահանվել է Եռաբլուրում։...
Զոհված զինծառայողներից մեկը «Բերդ» պարային անսամբլից էր
«Բերդ» պարային անսամբլի ֆեյսբուքյան էջը հայտնում է. «Կրկին ցավալի ու անդառնալի կորուստ ունեցանք: «Բերդ» պարային անսամբլի...
5 վիրավոր զինծառայողի ԲԿ են տեղափոխել փրկարարները. մանրամասներ
Սույն թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։14-ից Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Առողջ քաղաքացիները կարող են որպես դոնոր դիմել Սյունիքի արյան փոխներարկման կայան
Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայանն այս պահին ապահովված է արյան բաղադրամասերով, բայց առավոտյան ժամը 9-ից շարունա...