5 վիրավոր զինծառայողի ԲԿ են տեղափոխել փրկարարները. մանրամասներ
Սույն թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։14-ից Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ բազմաթիվ ահազանգեր են ստացվել ՀՀ տարածքի հարավ-արևելյան հատվածի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից իրականացվող ռազմական գործողությունների վերաբերյալ։
Պայմանավորված սահմանին տիրող լարվածությամբ՝ ԱԻ նախարար Ա․ Փամբուխչյանի հրամանով ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի՝ անհրաժեշտության դեպքում արձագանքելու համար։
Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ռեժիմի ծառայության։
Ժամը 01։04-ից մինչ 01։40-ը Գեղարքունիքի մարզում գործարկվել է 7 շչակ, որից 2-ը՝ Վարդենիս քաղաքում, 5-ը՝ Շատվան, Ջաղացաձոր, Գեղամաբակ, Շատջրեք և Ակունք գյուղերում։
Ժամը 01։49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի զորամասի մոտակայքում։ Հրդեհը մարվել է ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից։ Այրվել է խոտածածկույթ։
ՊՆ թիվ N զորամասի 5 զինծառայող հրշեջ-փրկարարների կողմից տեղափոխվել են հրշեջ-փրկարարական ջոկատի տարածք, այնուհետև՝ համապատասխան ԲԿ։
Ժամը 01։46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ակներ գյուղի տներից մեկում։ Հրդեհը մարվել է ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 75 քմ)։
Ժամը 08:24-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 20 հասցեի մոտակայքում։ Հրդեհը մարվել է ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից։ Այրվել է մոտ 10 քմ տորֆ և մեկ ծառի կոճղ:
Ժամը 08:53-ին ահազանգ է ստացվել, որ ռմբակոծության հետևանքով արկն ընկել և վնասել է Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի տներից մեկը։ Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն։
Հրետակոծության թիրախ են հանդիսացել Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրեր։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիներն են տեսանյութը մոնտաժել․ մանրամասներ՝ Եռաբլուրում նկարահանված տեսակադրերի մասին
Ավելի վաղ հայտնել էինք, որ վերջին ժամերին համացանցում ակտիվորեն մի տեսանյութ է տարածվում, որը նկարահանվել է Եռաբլուրում։...
Ստեփանակերտ-Երևան ճանապարհը երթևեկության համար կարող է վտանգավոր լինել
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ի, ժամը՝ 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ ե...
Ես հայ չեմ, բայց Եռաբլուրում նոր գերեզմանները արցունքներ են բերում․ Լապշինը՝ հայերի և ուկրաինացիների տարբերության մասին
Ռուս-իսրայելցի լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինն Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դուք կարող եք այլ կերպ վերաբերվել Ո...
Զոհված զինծառայողներից մեկը «Բերդ» պարային անսամբլից էր
«Բերդ» պարային անսամբլի ֆեյսբուքյան էջը հայտնում է. «Կրկին ցավալի ու անդառնալի կորուստ ունեցանք: «Բերդ» պարային անսամբլի...