«Իմ ուղերձը ռուսներին, ինչպես նախկինում, սա է՝ վաղը միայն ավելի վատ է լինելու». Պետդեպարտամենտի ներկայացուցիչ
Պետդեպարտամենտից բացատրել են, թե ինչու ԱՄՆ-ը չի ցանկանում Ռուսաստանին ճանաչել որպես ահաբեկչությանը հովանավորող պետություն:
Վաշինգտոնի նպատակը ոչ թե Մոսկվային այս կամ այն «բացասական պիտակը» կպցնելն է, այլ Ուկրաինայում Մոսկվայի ռազմավարական պարտության հասնելը։ Այս մասին Ukrinform-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավարը։ Նա հավելել է, որ հացահատիկի գործարքի վերաբերյալ ռուսական կողմի դիրքորոշումը «ապակողմնորոշիչ է»։
Գրասենյակի ղեկավարը նշել է նաև, որ ԱՄՆ-ը կշարունակի աշխատել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ներդրման ուղղությամբ՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ։
«Իմ ուղերձը ռուսներին, ինչպես նախկինում, սա է՝ վաղը միայն ավելի վատ է լինելու», - ասել է նա։
Նա հատկապես զգուշացրել է նրանց, «ովքեր որոշել են գնալ Կրեմլի գծին աջակցելու ճանապարհով»։ Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ մշակվում է պատժամիջոցների նոր փաթեթ։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ հնչած որոշ շահարկումներ...
«Սա լուրջ կասկածներ է հարուցում Իրանի մտադրությունների մասին». եվրոպական «եռյակը» համատեղ հայտարարություն է տարածել
Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կարծում են, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփ...
«Կարելի է խոսել արդեն «տոտալ» պատերազմի մասին». Հռոմի պապ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել աղոթել Աստվածամորը, որպեսզի աշխարհը զերծ պահի միջուկային պատերազմից։ Ինչպես տեղեկացնում...
Զախարովան կատակել է Գերմանիայի արտգործնախարարի՝ Կիև չհայտարարված այցի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կատակել է Գերմանիայի արտգործնախարարի՝ Կիև չհայտարարված այցի մասին։ ...