«Կարելի է խոսել արդեն «տոտալ» պատերազմի մասին». Հռոմի պապ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել աղոթել Աստվածամորը, որպեսզի աշխարհը զերծ պահի միջուկային պատերազմից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Հռոմի պապը ասել է Գիտությունների պոնտիֆիկյան ակադեմիայի լիագումար նիստի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:
«Երկու ողբերգական համաշխարհային պատերազմներից հետո թվում էր, թե աշխարհը սովորել է առաջ գնալ ՝ հարգելով մարդու իրավունքները և միջազգային իրավունքը, ինչպես նաև փոխգործակցության բոլոր ձևերը։ Բայց, ցավոք, այժմ մենք հետընթացի նշաններ ենք տեսնում», - նշել է Հռոմի պապը։
Հռոմի պապի կարծիքով՝ ներկայում վերականգնվում են հին հակամարտությունները, զարգանում է ազգայնականությունը, ագրեսիան, առաջանում են գերազանցության համար պատերազմներ:
«Ես արդեն խոսել եմ «մաս-մաս» ընթացող երրորդ համաշխարհային պատերազմի մասին, բայց այսօր, հավանաբար, կարելի է խոսել արդեն «տոտալ» պատերազմի մասին»,- հավելել է Հռոմի պապը:
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ հնչած որոշ շահարկումներ...
«Սա լուրջ կասկածներ է հարուցում Իրանի մտադրությունների մասին». եվրոպական «եռյակը» համատեղ հայտարարություն է տարածել
Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կարծում են, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփ...
«Իմ ուղերձը ռուսներին, ինչպես նախկինում, սա է՝ վաղը միայն ավելի վատ է լինելու». Պետդեպարտամենտի ներկայացուցիչ
Պետդեպարտամենտից բացատրել են, թե ինչու ԱՄՆ-ը չի ցանկանում Ռուսաստանին ճանաչել որպես ահաբեկչությանը հովանավորող պետությու...
Զախարովան կատակել է Գերմանիայի արտգործնախարարի՝ Կիև չհայտարարված այցի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կատակել է Գերմանիայի արտգործնախարարի՝ Կիև չհայտարարված այցի մասին։ ...