
Կանխեք տեխնածին աղետը․ Գրոսսին կոչ է արել չհրթիռակոծել Զապորոժյեի ատոմակայանը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կոչ է արել անհապաղ դադարեցնել Զապորոժյեի ատոմակայանի (ZNPP) հրթիռակոծությունը՝ կապված կայանի էլեկտրամատակարարման ճգնաժամային իրավիճակի հետ։
Ավելի վաղ գործակալությունը զեկույց էր հրապարակել հաստատություն կատարած այցից հետո, որտեղ նաև կոչ էր արել դադարեցնել հարձակումները երկու կողմերից՝ կանխելու տեխնածին աղետը:
«Ես կոչ եմ անում անհապաղ դադարեցնել հրետակոծությունները ողջ տարածքում։ Միայն դա կապահովի անձնակազմի անվտանգությունն ու պաշտպանությունը և կապահովի Էնեոգոդարի և կայանի երկարաժամկետ էլեկտրամատակարարումը»,- ասել է Գրոսին։
Գրոսսին հերթական անգամ հանդես է եկել ZNPP-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու առաջարկով։ Նախաձեռնության հիմնական նպատակը կայանի անձեռնմխելիության մասին համաձայնագրի կնքումն է։ Գործակալության ղեկավարն ավելի վաղ նշել էր, որ կապ է հաստատել երկու կողմերի հետ։ Նրա խոսքով՝ եռակողմ հանդիպումը տեղի կունենա առավելագույնը երկու շաբաթվա ընթացքում։