ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պատճառաբանում էին, թե ջուր չունենք, եթե ձեզ տանք, չի հերիքի». ինչ են ասում արտաշատցիները
Արարատի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ այսօր՝ սեպտեմբերի 2-ին, փակել էին Երևան-Արտաշատ ճանապարհը՝ պահանջելով վերականգնել ոռոգման ջրի մատակարարումը:
NEWS.am-ի հետ զրույցում բողոքի ակցիա իրականացնողներից մեկը ասաց, որ երեք օր է՝ ոռոգման ջուր չի եղել:
«Պատճառաբանում էին, թե ջուր չունենք, եթե ձեզ տանք, չի հերիքի: Ստիպված փակեցինք մայրուղին: Հիմա ոռոգման ջուր տվել են, բայց կարող է՝ նորից կտրեն, իրենց ի՞նչ կա: Հիմա եկել ենք ջրմուղ, բայց մարդ չկա: Պոմիդոր ենք դրել, չենք կարող ասել՝ այսօր չջրենք, վաղը ջրենք: Պոմիդորն ամեն երրորդ օրը պետք է ջրվի: Այս շոգին մարդը չի դիմանում, էլ ուր մնաց բույսը դիմանա»,-ասաց նա:
Հավելենք, որ Երևան-Արտաշատ ճանապարհը արդեն բաց է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարո Փայլանն այցելել է Մուշի և Վանի հայկական պատմական վանքերը
Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից հայազգի պատգամավոր Կարո Փայլան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են՝ հայտարարել էիք, որ թոշակը 3000 դրամով է ավելանալու, բայց 1900-ով է ավելացել․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ նաև թոշակների բարձրացմանը: «Դուք գիտեք, որ մենք...
ԱՀ ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
ԱՀ ՆԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել, որով իրազեկում է, որ վաղը` օգոստոսի 30-ին, ժամը 20:00-ին ՀՀ հետ կապը կիրականացվի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաղդադում ցույցերի ժամանակ 2 մարդ է զոհվել. կա 19 վիրավոր
Բաղդադում ոստիկանների կողմից ցույցը ցրելու ժամանակ 2 մարդ է զոհվել, 19 ցուցարար վիրավորվել է։ Իրաքի մայրաքաղաքում պարետա...