ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սաստիկ անտառային հրդեհ է մոլեգնել Կալիֆոռնիայում. կան տուժածներ և տարհանվածներ
Կալիֆոռնիայում մի քանի օր է՝ մոլեգնում է սաստիկ անտառային հրդեհը՝ ութ հրշեջ վիրավորվել է, կրակը շարունակում է տարածվել: Այս մասին գրում է Readovka-ն:
Ավելի քան 2000 հեկտար անտառ է այրվում Լոս Անջելեսի մերձակայքում գտնվող Հյուզ լճի մոտ: Նշվում է, որ հրշեջներին չի հաջողվում մարել կրակը, թեև մարման աշխատանքներում ներգրավված է 360 մարդ և 15 ուղղաթիռ: Նշվում է, որ մինչ այժմ հրդեհը հնարավոր է եղել տեղայնացնել տարածքի միայն 12%-ում։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մարման ժամանակ տուժել է ութ հրշեջ, նրանցից վեցը բժշկական օգնության կարիք է ունեցել, նրանք այրվածքներով ու ջերմային հարվածով տեղափոխվել են հիվանդանոց։
Իշխանությունները կարգադրել են տարածքի բնակիչներին տարհանել դեպի հյուսիս։ Փորձագետները կարծում են, որ հրդեհի պատճառ է դարձել տարածաշրջանի անոմալ շոգը։ Բացի այդ, ուժեղ ծխի պատճառով մայրուղին երկու ուղղություններով էլ արգելափակված է։ Հրդեհին հատկացվել է հինգերորդ կարգ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահափորձ՝ Արգենտինայի փոխնախագահի դեմ. հրապարակվել են կադրեր
Տղամարդը ատրճանակով հարձակվել է Արգենտինայի փոխնախագահ Քրիստինա Քիրշների վրա, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Ոստ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկրաշարժն ընդհատել է Լիխտեյնշտեյնի խորհրդարանի՝ երկրաշարժերի հարցով նիստը
Երկրաշարժի պատճառով ընդհատվել է Լիխտենշտեյնի Լանդտագի (Խորհրդարանի) սեյսմիկ պաշտպանության հարցով նիստը։ Ցնցումները տեղի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտակարգ իրավիճակ Բոսֆորում. նեղուցը փակվել է բեռնանավի վթարման պատճառով
Արտակարգ դրության պատճառով Բոսֆորում դադարեցվել է երթևեկությունը։ Չոր բեռնատար Lady Zehma նավը, որը Ուկրաինա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին հրդեհ Լվովում. այրվում է ավտոբուսների նախկին գործարանը
Ուկրաինայի Լվով քաղաքում ուժգին հրդեհ է բռնկվել: Հրդեհը ներկայացնող տեսանյութը հրապարակվել է սոցիալական ցանցերում: ...