Հեռախոսս լսում են․ Նա «նահանջ» հրաման տվող մարդ չէ․ Ջալավյանը՝ Քյոխը՝ Միքայել Արզումանյանի մասին

Արդեն հայտնել ենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության, ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել «Արեգա» բարձունքը և մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։ 

Այսօր մամուլը գրեց, որ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել հայտնի հրամանատար Կարեն Ջալավյանի՝ Քյոխի ցուցմունքի հիման վրա։ Թեմայի շուրջ MediaHub-ը զրուցել է վերջինիս հետ։ 

- Պարոն Ջալավյան, իրականությանը համապատասխանում են լուրերը, որ Դուք հարցաքննվել եք Միքայել Արզումանյանի գործով։ 
- Ո՛չ։ 

- Չե՞ք էլ ծանուցվել։ 
- Ո՛չ։ 

- Մամուլը գրում է, որ Արզումանյանին նոր առաջադրված մեղադրանքի հիմքը Ձեր ցուցմունքն է։ 
- Ով գրել է, սո՛ւտ է գրել։ 

-Դուք որևէ առնչություն չունե՞ք։ 
- Չէ՛, չէ։ 

- Իսկ դուք ինչպե՞ս կգնահատեք այս ամենը, արդյո՞ք «նահանջ» հրաման տվող էր Միքայել Արզումանյանը։ 
- Ի՞նչ նահանջի մասին է խոսքը։ 

- ՔԿ հաղորդագրության մասին է խոսքը, համաձայն որի՝ Արզումանյանը «Արեգա» բարձունքը և մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման է տվել։ 
- Իր մեղադրականում «Արեգայի» մասին խոսք չկա։ Ես չգիտեմ, տեղյակ չեմ, ծանոթ չեմ ՔԿ հաղորդագրությանը։ 

- Բայց կարո՞ղ էր նա «նահանջ» հրաման տալ։ 
- Չէ, ինքը նահանջ հրաման տվող մարդ չի։ 

- Իսկ, ըստ Ձեզ, սա քաղաքական որևէ ենթատեքստ ունի՞։ 
- Այս հեռախոսս լսում են։

Քաղաքականություն

Պատահարներ