
«Վաղը չփորձեք մաքսային գները թանկացնել»․ ավտոներկրողների բողոքի ակցիան` ՊԵԿ-ի դիմաց

Սեպտեմբերի 1-ից, ըստ ավտոներկրողների, մաքսազերծման գները բարձրանալու են։ Նրանք ՊԵԿ-ի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով հանդիպում ՊԵԿ որևէ պատասխանատու պաշտոնյայի հետ։
«Վաղվանից մաքսազերծման գները բարձրանում են, մեր պահանջն այն է, որ ամեն ինչ նույնը մնա, ոչինչ չփոխվի։
Էսքան մարդուն իրանք արհամարհում են, իրանց համար իրանց կաբինետներում հով նստած չեն ու չեն բարեհաճում իջնեն, մեզ լսեն, ասեն՝ ընթացակարգի հետ կծանոթանանք, կասենք ինչ անեք»,- բողոքում էին ավտոներկրողները։
ՊԵԿ աշխատակիցներից մեկը մոտենալով ակցիայի մասնակիցներին՝ հորդորեց ներս գնալ և դիմում գրել․
«Ես կգամ, բայց երկու նախադասություն եմ գրելու՝ վաղը չփորձեք թանկացնել, վերադարձրեք մաքսային գները և ավել բան չուզեք»․- ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ իրենց հետագա գործողությունները կախված են վաղվանից։