Ի՞նչ է ասել Արզումանյանը նախաքննական մարմնում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին նախկինում մի քանի անգամ ծանուցում է ուղարկվել, որ գա եւ ներկայանա նախաքննական մարմին, սակայն չի ներկայացնել, ինչի արդյունքում նախաքննական մարմինը նրան բերման ենթարկելու որոշում է կայացրել ու Հայաստան գալու ճանապարհին ձերբակալել: Իսկ կոնկրետ ո՞ր քրեական գործով են Միքայել Արզումանյանին հարցաքննել եւ մեղադրանք առաջադրել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրանք հարցաքննել են Շուշի քաղաքի պաշտպանությունը չիրականացնելու քրեական գործի շրջանակներում, եւ մեղադրանքը վերաբերում է Շուշիի պաշտպանությունը չիրականացնելու ու հանձնելու գործընթացին: Իսկ ի՞նչ է ասել Արզումանյանը նախաքննական մարմնում. նա քննիչի բոլոր հարցերին կոնկրետ պատճառաբանություն չի ներկայացրել, միայն վերջում ասել է, որ մեղադրանքը չի ընդունում։ Հիշեցնենք, որ Արզումանյանը բերման է ենթարկվել Երեւան գալու ճանապարհին եւ 72 ժամով ձերբակալվել: Կկալանավորվի դատարանի վճռով, թե ոչ, ժամանակը ցույց կտա։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը․ Politik
Քիչ առաջ Արցախից Երևան գալու ճանապարհին ձերբակալվել և բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախա...
Միքայել Արզումանյանին մեղադրանք առաջադրվեց․ NEWS
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել,...
Միքայել Արզումանյանն ազատ է արձակվել․ ArmLur
Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է, որ այն պնդումները, թե Միքայել Արզումանյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեզանից չէինք սպասում․ լրագրողը՝ Վիտալի Բալսանյանին
Այսօր Արցախի Հանրապետության հռչակման օրն է։ Ի՞նչ է կատարվում Արցախում, ի՞նչ է բանակցվում ադրբեջանցիների հետ: Նշված այլ հ...