Թուրքիայում ավտոբուսը դուրս է թռել ժայռից. 5 մարդ զոհվել է, ևս 40-ը՝ վիրավորվել
Թուրքիայում զբոսաշրջային ավտոբուսը Բուրսա ծովափնյա նահանգի Մուդանյա քաղաք գնալու ճանապարհին ընկել է ժայռից։ Առնվազն հինգ մարդ զոհվել է, ևս 38-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է թուրքական Milliyet պարբերականը։
Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է դարձել ավտոբուսի արգելակման խափանումը։ Վարորդը կորցրել է կառավարումը, դուրս է եկել մայրուղուց և ընկել ժայռից։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 28-ի կեսօրին:
Հայտնի է, որ ավտոբուսի վարորդը և երկու ուղևոր մահացել են տեղում, ևս երկու հոգի մահացել են արդեն հիվանդանոցի ճանապարհին։ Մնացած վիրավորները հոսպիտալացվել են։ Տեղում աշխատել են թուրքական շտապ բժշկական ծառայությունները, հրշեջները, փրկարարներն ու իրավապահները։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում պարեկները ծեծել են քաղաքացուն, որից հետո վերջինիս ինքնագիտակցությունը կտրուկ վատացել է. մանրամասներ՝ միջադեպից
Համացանցում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Գյումրիում քաղաքացու և պարեկների միջև միջադեպ է եղել, ինչի արդյուն...
Փլատակներից դուրս է բերվել կնոջ այրված դի. իրավիճակը՝ «Սուրմալու»-ում
Երկրորդ զոհը՝ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից: ԱԻ փոխնախարար Արտուշ Գրիգորյանը հայտնել է, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահափորձ՝ Արգենտինայի փոխնախագահի դեմ. հրապարակվել են կադրեր
Տղամարդը ատրճանակով հարձակվել է Արգենտինայի փոխնախագահ Քրիստինա Քիրշների վրա, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Ոստ...
Մոսկվայում կինն ինքնասպան է եղել միջուկային պատերազմի վախից
Ռուսաստանում մոսկվայաբնակ 37-ամյա կինն ինքնասպան է եղել միջուկային պատերազմի վախից: Ինչպես գրում են ռուսական...