
Լուսանկարներ․ Ուկրաինական ԶՈւ-ի գնդակոծության հետևանքով խոցվել է ատոմակայանի հատուկ կորպուսի տանիքը

Զապորոժիեի ԱԷԿ-ի հատուկ մասնաշենքի (որտեղ պահվում է ռեակտորի վառելանյութը) ծածկում անցք է բացվել ուկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով: Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Զապորոժիեի մարզի վարչակազմի ներկայացուցիչ Վլադիմիր Ռոգովը։
«Զապորոժիեի ԱԷԿ-ի №1 հատուկ կորպուսի՝ Զելենսկու գրոհայինների հարվածից ծակված տանիքը։ Տվյալ մասնաշենքում թարմ վառելիք է պահվում ԶԱԷԿ-ի ռեակտորների համար»,-ասել է Ռոգովը:
Նա տեղադրել է լուսանկարներ, որտեղ երևում է պահեստարանի տանիքը։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Էներգոդար քաղաքի հարևանությամբ` Դնեպրի ձախ ափին։ Այն Եվրոպայում ԱԷԿ-ի բլոկների թվով և սահմանված հզորությամբ ամենամեծն է։ Մարտից ատոմակայանը ՌԴ զինվորականների պաշտպանության ներքո է։