Տրիպոլում բախումների հետևանքով զոհերի թիվն ավելանում է
Առնվազն 23 մարդ է զոհվել և 140-ը վիրավորվել երկրի մայրաքաղաք Տրիպոլիում հակառակորդ լիբիական զինյալների միջև դաժան բախումների հետևանքով, շաբաթ օրը հայտնել է Լիբիայի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է CNN-ը։
Մայրաքաղաքում ինտենսիվ մարտեր են սկսվել գիշերվա ընթացքում, երբ հակառակորդ խմբակցությունները ինտենսիվ կրակահերթեր են փոխանակել, և մի քանի ուժեղ պայթյուններ որոտացել են քաղաքով մեկ: Սոցցանցերում շրջանառվող նկարներն ու տեսանյութերը ցույց են տալիս բախումների պատճառով քանդված շենքեր, այդ թվում՝ բնակելի, մի քանի այրված մեքենաներ։
Լիբիան պառակտված է պատերազմող խմբավորումների միջև 2014 թվականից՝ 2011 թվականին Մուամար Քադաֆիի դեմ ՆԱՏՕ-ի կողմից աջակցվող ապստամբությունից հետո:
ՄԱԿ-ի կողմից աջակցվող Ազգային միասնության կառավարությունը (GNU) Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնել է, որ բախումները առաջացել, երբ զինվորական խումբը պատահական կրակոցներ է արձակել անցնող ավտոշարասյան վրա»։
Երկրի ժամանակավոր վարչապետ Աբդուլհամիդ Դբեյբեհը, Ազգային միասնության կառավարության/GNU-ի/ ղեկավարը, գտնվում է Լիբիայի արևմտյան մասում գտնվող Տրիպոլիում: Երկրի արևելքում գտնվող Թոբրուկում գտնվող խորհրդարանի շենքը վարչապետ Ֆաթհի Բաշաղայի գլխավորած հակառակորդ կառավարության նստավայրն է:
Բաշաղան փորձում էր մտնել և գրավել Տրիպոլին, քանի որ նա պնդում է, որ GNU-ն անօրինական է և պետք է մի կողմ քաշվի: GNU-ն մերժել է և պնդել է, որ իշխանությունը պետք է խաղաղ ճանապարհով հանձնվի ընտրությունների, այլ ոչ թե ուժի միջոցով:Բաշաղան փորձում էր մտնել և գրավել Տրիպոլին, քանի որ նա պնդում է, որ GNU-ն անօրինական է և պետք է մի կողմ քաշվի: GNU-ն մերժել է և պնդել է, որ իշխանությունը պետք է խաղաղ ճանապարհով հանձնվի ընտրությունների, այլ ոչ թե ուժի միջոցով:
Տրիպոլիի քաղաքապետարանը և՛ ՄԱԿ-ի կողմից ճանաչված Ազգային համաձայնության կառավարությունը, և՛ Լիբիայի ազգային բանակը պատասխանատու է համարում մայրաքաղաքում իրավիճակի վատթարացման համար, հայտնում է Լիբիայի ԼԱՆԱ լրատվական գործակալությունը՝ միջազգայնորեն ճանաչված կառավարության պաշտոնական լրատվական գործակալությունը:






























