Սենոր Հասրաթյանը՝ գումարով զինվորական ծառայությունից ազատման մասին
Սրանք ոչ թե չգիտեն, թե ինչ է լինելու այս ամենի արդյունքում, այլ, լավատեղյակ լինելով, քանդում ու ավերում են այն ամենը, ինչը կապված է երկրի պաշտպանության հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը` անդրադառնալով գումարով պարտադիր զինծառայությունից ազատվելու կառավարության ներկայացրած նախագծին:
«Հնագույն ժամանակներից սկսած զինվորական ծառայությունը միշտ էլ եղել է պատվի գործ: Ավելին, անգամ, որոշ երկրներում այն համարվել է վերդասակարգային պարտականություն, իսկ որոշ երկրներում՝ ազնվականության մենաշնորհ... Առայսօր էլ քիչ չեն այն երկրները, որոնցում զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների համար պետական բարձր պաշտոնները, օրենքով սահմանված կարգով, շարունակում են մնալ անհասանելի...
Այս ավանդույթի ուժով ապրած ու ապրող ժողովուրդներն են հիմնականում ստեղծել ու հզորացրել իրենց երկրները, իսկ նրանք, ովքեր նախընտրել են Հայրենիքի պաշտպանությունը դարձնել վճարվող ծառայություն սոցիալապես անապահով խավի համար, այդ երկրները վաղ, թե ուժ հեռացել են պատմության թատերաբեմից...
Այսքանից հետո ի՞նչ որակում տալ դեռևս անավարտ պատերազմի պայմաններում ապրող այն երկրի կառավարությանը, որը հավանություն է տալիս պարտադիր զինվորական ծառայությունից գումարով ազատելու մասին օրենքի նախագծին...
Սրանք ոչ թե չգիտեն, թե ինչ է լինելու այս ամենի արդյունքում, այլ, լավատեղյակ լինելով, քանդում ու ավերում են այն ամենը, ինչը կապված է երկրի պաշտպանության հետ...»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
«Ունենանք Անկախություն, կունենա՛նք Անկախություն»․ Նիկոլ Փաշինյանը ուղերձով է հանդես եկել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձով է հանդես եկել և նշել․ «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցնե...
Որոշում է կայացվել․ ԱԻՆ խոսնակը՝ «Փեթակ»-ի մուտքի բացման մասին
««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։...
Ձերբակալվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը․ Politik
Քիչ առաջ Արցախից Երևան գալու ճանապարհին ձերբակալվել և բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախա...
«Փեթակը չեն թողնում բացել․ մարդիկ հավաքվել են, խնդրում են հստակ պատճառներ հայտնել»․ Սամսոն Գրիգորյան
Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․ «Փեթակը չեն թողնում բացել։ Մարդիկ հավաքվել են, խնդրում են հ...