Բյուրեղավանի գործող ղեկավարը քաղաքական հաշվեհարդար է տեսնում մրցակցի կնոջ նկատմամբ․ հայտարարություն
«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ Բյուրեղավան խոշորացված համայնքում տեղի ունենալիք համայնքի ավագանու ընտրությունների կապակվությամբ։
Կուսակցության կառավարման խորհրդի հայտարարությությունը՝ ստորև․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ս.թ. սեպտեմբերի 25-ին Բյուրեղավան խոշորացված համայնքում տեղի են ունենալու համայնքի ավագանու ընտրություններ:
Համայնքի գործող ղեկավար Հակոբ Սուրենի Բալասյանը, ով շուրջ 14 տարի ղեկավարում է Բյուրեղավան համայնքը և հավակնում ևս 5 տարի ղեկավարել այն, հերթական նախընտրական արշավը մեկնարկել է բառիս բուն իմաստով իր մրցակցի ընտանիքի անդամի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու անփառունակ գործընթացով, ինչը խոսում է նրա ունեցած լրջագույն մտավախության և առաջիկա ընտրություններում պարտություն կրելու անխուսափելիության մասին:
«Արդար Հայաստան» կուսակցությունը նույնպես մասնակցում է նշված համայնքի ավագանու ընտրություններին, որի ընտրական ցուցակը գլխավորում է համայնքում մեծ հեղինակություն վայելող, պարկեշտ, մասնագիտական բարձր կարողություններ ունեցող Արմեն Համազասպի Սարգսյանը։
Հակոբ Բալասյանը ս.թ. հուլիս ամսին իր մոտ է հրավիրել Բյուրեղավանի «ԱՐԵՎ» մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ի տնօրեն Էլինա Հայրապետյանին, ով հանդիսանում է Արմեն Սարգսյանի կինը և առաջարկել նրան ընդգրկվել իր ղեկավարած ընտրական ցուցակում:
Վերջինիս կողմից մերժում ստանալուց հետո սկսվել և մինչ օրս շարունակվում է ակնհայտ քաղաքական դրդապատճառներով հետապնդում Էլինա Հայրապետյանի նկատմամբ:
Վերջինս, ով 10 տարի ղեկավարում է Բյուրեղավանի «ԱՐԵՎ» մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատությունը և իր աշխատանքային գործունեության ընթացքում երբևէ կարգապահական պատասխանատվության չի ենթարկվել, հանկարծ վերջին մեկ ամսվա ընթացքում երկու անգամ Հակոբ Բալասյանի կողմից ենթարկվել է կարգապահական տույժի՝ կամայականորեն աշխատանքից ազատելու նպատակով արհեստական հիմքեր ստեղծելու համար:
Հատկանշական է, որ նշված մանկապարտեզում ենթադրյալ խախտումներ հայտնաբերելու նպատակով ստուգումներ իրականացնելու համար Հակոբ Բալասյանի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի անդամներից մեկը հանդիսանում է նույն համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող ՀՅԴ ընտրական ցուցակը գլխավորող անձի կինը, իսկ Հակոբ Բալասյանի գլխավորած ընտրական ցուցակը առաջադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
«Արդար Հայաստան» կուսակցությունն արձանագրում է, որ տարիներ շարունակ տարբեր բռնաճնշումների, ընտրական զեղծարարությունների, հետապնդումների, հաշվեհարդարների, զոռբայության մշակույթը, ցավոք սրտի, որոշ ուժերի ու անհատների գլուխներից դեռևս դուրս չի եկել, ինչը նշանակում է, որ մեծ է վտանգը, որ այս մարդիկ, մնալով անպատիժ, շարունակում են իրենց անփառունակ գոյությունն ու գործունեությունը:
«Արդար Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է նշված վարքագիծը, իշխանություններից պահանջում է ձեռնարկել իրենց իրավասություններից բխող բոլոր օրինական միջոցները՝ իսկապես արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար, միաժամանակ հորդորում է Բյուրեղավան համայնքի բոլոր բնակիչներին տուրք չտալ որևէ սադրանքի, որևէ ճնշման, որևէ ապօրինի ազդեցության և սեպտեմբերի 25-ին իրենց վստահության քվեով ընտրել օրինական, հեղինակություն վայելող ավագանի:
«Արդար Հայաստան» կուսակցությունը հետամուտ է լինելու, որպեսզի քաղաքական դրդապատճառներով որևէ հետապնդում իրականացնող յուրաքանչյուր ոք ենթարկվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության»։
Նմանատիպ հոդվածներ
«Ունենանք Անկախություն, կունենա՛նք Անկախություն»․ Նիկոլ Փաշինյանը ուղերձով է հանդես եկել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձով է հանդես եկել և նշել․ «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցնե...
Որոշում է կայացվել․ ԱԻՆ խոսնակը՝ «Փեթակ»-ի մուտքի բացման մասին
««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։...
«Փեթակը չեն թողնում բացել․ մարդիկ հավաքվել են, խնդրում են հստակ պատճառներ հայտնել»․ Սամսոն Գրիգորյան
Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․ «Փեթակը չեն թողնում բացել։ Մարդիկ հավաքվել են, խնդրում են հ...
Ձերբակալվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը․ Politik
Քիչ առաջ Արցախից Երևան գալու ճանապարհին ձերբակալվել և բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախա...