Հասարակություն
Ռուբեն Ռուբինյանը ցավակցել է թուրք գործընկերոջը
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ ցավակցելով Թուրքիայում տեղի ունեցած ճանապարհային խոշոր վթարի կապակցությամբ:
Գրառման մեջ Ռուբինյանը նշել է թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչին ու Թուրքիայի արտգործնախարարությանը։
«Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայում խոշոր վթար էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էին մեծ թվով հրշեջներ, բուժաշխատողներ և լրագրողներ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մենք էլ ենք շատ սպասում. Փաշինյանը Ջերմուկում խոսել է սահմանազատումից
Ադրբեջանից Հայաստան կմատակարարվի դիզելային վառելիքի մեծ խմբաքանակ
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել. զգուշացրել են՝ հետցնցումները կշարունակվեն
ԱՀԿ-ն հայտնաբերված նոր վիրուսի` «Հանտավիրուս»-ի ախտանշանների և ռիսկերի մասին
5.0