ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ է սպանել քաղաքացուն. ոստիկանության ներկայացուցչի պատասխանը՝ լրագրողի հարցին

 Ով է սպանել քաղաքացուն, լրագրողի հնբեցրած հարցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ներկայացուցիչը նման կերպ պատասխանեց.
 

«Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել: Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան»,- ասել է Ոստիկանության ներկայացուցիչը։ 

 

Հիշեցնենք, որ իստիկանությունն արդեն հաղորդագրություն է տարածել, ըստ որի քաղաքացին ինքնասպան է եղել։ 

Քաղաքականություն

Պատահարներ