Դանիան անկարող է վերահսկել և պաշտպանել Գրենլանդիան. Սիտակ տուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական Սթիվեն Միլլերը կասկածի տակ է դրել Կոպենհագենի՝ Գրենլանդիան վերահսկելու իրավունքը։ Նա այս հայտարարությունն արել է FOX News-ի եթերում։
Միլլերը Դանիան բնութագրել է որպես փոքրիկ երկիր՝ համեստ տնտեսությամբ և զինված ուժերով, որը ֆիզիկապես անկարող է վերահսկել և պաշտպանել Գրենլանդիան՝ մի տարածք, որը մայրցամաքային ԱՄՆ-ի մեկ քառորդ չափի է։ «Վերջին 500 տարիների ընթացքում ի հայտ եկած տարածքային վերահսկողության յուրաքանչյուր պատկերացման համաձայն՝ տարածքը վերահսկելու համար դուք պետք է կարողանաք պաշտպանել տարածքը, զարգացնել տարածքը և բնակեցնել այն։ Դանիան ձախողվել է այդ բոլոր խնդիրներում», - ասել է Միլլերը։
«Գրենլանդիան կարևոր է Ամերիկայի ազգային անվտանգության համար։ Բևեռային մրցակցությունը կլինի միջազգային մրցակցության նոր ասպարեզ», - հայտարարել է նա՝ արդարացնելով Վաշինգտոնի՝ Գրենլանդիան գրավելու մտադրությունները։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ կրոնական խտրականություն է դրսևորվում. Սիրանուշ Սահակյան
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն այսօրվա ասուլիսում հայտարարել է, որ Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ կրոնական խտրակա...
Վարդան Ղուկասյանը հիվանդանոցից տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան. Զարուհի Փոստանջյան
Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը հիվանդանոցից տեղափոխվել է ԱԱԾ ձերբակալվածների պահման վայր։ Այս մասին տեղեկացրել է...
Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել. Ռուբեն Ռուբինյան
Մեր դիրքորոշման մեջ փոփոխություն չի եղել․ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը և Հայաստան-Ադրբեջան...
Ալեքսանայնը` «Ախուրիկ» սահմանային անցակետից ռուս սահմանապահների հնարավոր հեռացման մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ճեպազրույցում անդրադարձել է «Ախուրիկ» սահմանային ան...