Տավուշում արձանագրվել է շան կատաղություն հիվանդության դեպք
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոն ս/թ օգոստոսի 16-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արծվաբերդ համայնքում գյուղացիներից մեկի շունը կծել է մեկ այլ համագյուղացու, ապա, մի քանի ժամ անց, անկել:
ՍԱՏՄ-ին հայտնում են, որ տեսուչներն արագ արձագանքել են՝ շան գլուխը նույն օրը տեղափոխելով ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ:
Լաբորատոր հետազոտությունն արձանագրել է դրական արդյունք՝ շան մոտ ախտորոշվել է կատաղություն հիվանդությունը:
Այս մասին տեղյակ է պահվել Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությանը, տեղեկատվությունը հասանել է ԿԱՀԿ կայքում:
Տուժած անձն անմիջապես դիմել է Բերդ քաղաքի բժշկական կենտրոն և ստացել անհրաժեշտ բժշկական օգնություն: Քաղաքացին չի հոսպիտալացվել:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները հերթական սուտ լուրն են տարածում
Հերթական էժանագին մանիպուլյացիա Բաքվում։ Ադրբեջանական ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում, թե «ֆրանսիական հայտնի La Gazette...
Փլատակներից դուրս բերված կինը ողջ էր
Փլատակներից դուրս բերված կինը ողջ էր, hուսանք, որ մյուսներն էլ ողջ կլինեն։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին...
Պարզվել է «Սուրմալու»-ի պայթյունից մահացածներից ևս մեկի ինքնությունը
Պարզվել է «Սուրմալուի» պայթյունից մահացածներից ևս մեկի ինքնությունը, հայտնում է ԱԻ նախարարության մամուլի ծառայությունը։...
Երբ կվերաբացվի «Փեթակ» առտևրի կենտրոնը․ ԱԻՆ խոսնակը մնարամասնում է
ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ ««Փեթակ» առտևրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում են հստակ օր հայտարարել՝ թե երբ կար...