Հասարակություն
«Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքով կա 30 տուժած
Այս պահի դրությանբ կա 30 տուժած, պայթյունից վնասվածք ստացածների մեջ կան 3 անչափահասներ, որոնք տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, տուժածներին տեղափոխել են Այրվածքաբանական ազգային կենտրոն և այլ բժշկական կենտրոններ:
Շենգավիթ բժշկական կենտրոն է տեղափոխվել 14 տուժած, որից 5-ը ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել:
Պայթյունի հետևանքով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 3, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ 4, «էրեբունի» ԲԿ՝ 4, Թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ 6 տուժած: Բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
Ցավոք, մեկ քաղաքացու կյանք հնարավոր չի եղել փրկել:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթուցիկների պահեստում ուժգին պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նկարվել եմ 1000-ից ավելի մարդու հետ. Ալեն Սիմոնյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ով սիրուն, սիրուն»-ը` Ինգրիդի կատարմամբ
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամիրյան փողոցը հիմա. Նիկոլ Փաշինյան
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տրամադրությունը` Հանրապետության հրապարակում
5.0