
Սաակաշվիլիի մոտ 17 ախտորոշում է հաստատվել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մոտ17 ախտորոշում է հաստատվել։ Այս մասին հինգշաբթի՝ օգոստոսի 11-ին, հայտնել է նրա եղբայր Ջորջը։
«Մենք սպասում ենք օտարերկրյա փորձագետների ժամանմանը, որ ուսումնասիրեն իրավիճակը և հնարավորինս շուտ կազմակերպեն նրա տեղափոխումը արտասահմանյան կլինիկա։ Եթե չեմ սխալվում, նա ունի 14 ախտորոշում, ևս երեքը ավելացել են վերջին օրերին»,- Գեորգի Սաակաշվիլիի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։
Մեկնաբանելով քաղաքական գործչի վիճակը՝ նրա եղբայրը նշել է, որ Միխայիլ Սահակաշվիլին շատ թույլ է և, ըստ էության, չի կարող ուտել։
Այժմ Միխայիլ Սահակաշվիլին գտնվում է Թբիլիսիի կլինիկաներից մեկում, նա բուժում է անցնում երկարատև հացադուլից հետո։