Կիևի քաղաքապետի հետ Ուկրաիայում խմում և ժպտում են. Գերմանիայի ՆԳ նախարարը ներողություն է խնդրել
Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը ներողություն է խնդրել հուլիսին Կիև կատարած իր այցի ընթացքում արված լուսանկարի համար, որտեղ նա ծիծաղում է՝ ձեռքում մի բաժակ շամպայն, գրում է Spiegel-ը։
«Ես ափսոսում եմ լուսանկարի համար։ Իհարկե, դա տեղին չէր»,- ընդգծել է Ֆեզերը:
Լուսանկարում Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը պատկերված է աշխատանքի նախարար Հուբերտուս Հեյլի, Ուկրաինայում Գերմանիայի դեսպան Անկա Ֆելդհուսենի և Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հետ։ Պաշտոնյաները, շամպայնով բաժակները ձեռքներին, կանգնած են դեսպանի նստավայրի պատշգամբում ու անհոգ ժպտում են:
Ֆեզերի խոսքով՝ Կիևն արդեն վերադարձել է բնականոն առօրյայի։
«Մեզ հրավիրել էին երեկոյի դեսպանի և Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հետ, և մենք ընտրեցինք նույն խմիչքը, ինչ նա»,- ասել է գերմանացի քաղաքական գործիչը՝ հավելելով, որ հետագայում նման բան չի անի։
Հուլիսի վերջին Ֆեսերը Գերմանիայի Դաշնային Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Հուբերտուս Հեյլի հետ այցելել է Կիև։ Բացի Ուկրաինայի մայրաքաղաքից, նրանք եղել են նաև Իրպին քաղաքում։
Դեսպանի նստավայրի պատշգամբից լուսանկարը սոցցանցերում վրդովված մեկնաբանությունների տեղիք է տվել։