Հասարակություն
Լատվիան վերսկսել է ռուսական գազի մատակարարումը
Լատվիան վերսկսել է ռուսական գազի մատակարարումը: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ Ռուսաստանից Լատվիա գազի մատակարարումները դադարեցվել են ապրիլին այն բանից հետո, երբ ռուսական կողմը պահանջել էր էներգակիրը ռուբլով վճարել։ Դրանից հետո պարբերաբար վերսկսվել է գազի մղումը Լուհամաա կայանով։
Հուլիսի վերջին Latvijas gaze-ի ղեկավար Այգարիս Կալվիտիսը ասաց, որ իր ընկերությունը եվրոյով գազ է գնում երրորդ կողմի մատակարարից։
Միաժամանակ «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է հուլիսի 30-ից Լատվիա մատակարարումները դադարեցնելու մասին՝ լատվիական կողմից գազի դուրսբերման պայմանների խախտման պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3