Հայտնի է` ինչպես է ՀՀ իշխանությունն աջակցելու Բերձորի և Աղավնոյի բնակիչներին
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը օրերս Արցախիւ Հանրապետության Բերձոր և Աղավնո համայնքների բնակիչներին տեղեկացրեց, որ իրենք մինչև օգոստոսի 25-ը ժամանակ ունեն՝ լքելու իրենց տներն ու տեղափոխվելու այլ բնակավայրեր։ Ըստ Խանումյանի՝ բնակիչների մի մասը կտեղափոխվեն Արցախ, մի մասը՝ Հայաստանի Հանրապետություն։ Նրանք կունենան տեղահանվածի կարգավիճակ և կօգտվեն պատերազմի հետևանքով տեղահանված անձանց վերաբերյալ ծրագրերից։
«Հրապարակը» հետաքրքրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, թե ինչպե՞ս են պատրաստվում դիմավորել Բերձորից ու Աղավնոյից տեղահանվածներին, ունե՞ն ինչ-որ ծրագիր նրանց համար, ինչպե՞ս են ապահովելու Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կացարանով և ապրուստի միջոցներով, երբ նրանք մինչև օգոստոսի 25-ը տեղափոխվեն Հայաստան։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, անպատասխան մեր հարցման, ասացին, որ ՀՀ կառավարությունն՝ ի դեմս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ակտիվ համագործակցում է Արցախի կառավարության հետ՝ բնակիչների ժամանակավոր բնակության հարցի կարգավորման ուղղությամբ։
«Առաջնահերթ աջակցությունը կլինի բնակվարձի փոխհատուցման տեսքով, մինչ բնակիչները կկարողանան դիմել պետության աջակցությամբ բնակարանի ձեռքբերման ծրագրից օգտվելու համար»,-ասաց նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր՝ «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունից
AntiFake.am-ի նոր բացառիկ կադրեր է հրապարակել «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած աղետալի պայթյուն...
ՀՐԱՏԱՊ. Զինվոր է վիրավորվել հայ-ադրբեջանական սահմանին
Օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազե...
Առևանգել էին ԱԺ-ն ախկին պատգամավորի հորն ու փրկագին պահանջել. ոստիկանությունը անուններ է հրապարակել
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել ԱԺ-ն ախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր՝ Գրիշա Քոքոբելյանի առևանգման վե...
Մարտակերտում իրավիճակը լարված է. ՊԲ-ն դեռ լուռ է
Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական սադրանքը տեղի է ունենում Մարտակերտի շրջանում: Թելեգրամյան ալիքները նշում են, որ լարվ...