Ֆինլանդիան դիտարկում է ռուսների համար զբոսաշրջային վիզաների տրամադրումը սահմանափակելու հարցը

Ֆինլանդիան դիտարկում է ռուսների համար զբոսաշրջային վիզաների տրամադրումը սահմանափակելու հարցը: Այս մասին հայտնում է Helsingin sanomat-ը՝ վկայակոչելով երկրի արտգործնախարար Պեկկա Հաավիստոյին։
 

«Գաղափարն այն է, որ սահմանափակվի տուրիստական ​​վիզա ստանալու համար դիմելու ժամանակը, որի դեպքում առաջնահերթությունը կարող է տրվել այն վիզաներին, որոնք անհրաժեշտ են, բայց ոչ տուրիստական : Արտաքին գործերի նախարարությունը կարող էր նման պայմանագիր իրականացնել։ Մեր ընկալմամբ՝ դա կլինի հենց Շենգենյան համակարգի կանոններին համապատասխան»,- լրատվամիջոցը մեջբերում է Հավիստոյի խոսքերը։
 

Պաշտոնյան նշել է, որ Շենգենյան համակարգը թույլ չի տալիս ամբողջությամբ արգելափակել ռուսների համար վիզաների ստացումը. այս որոշումը պետք է ընդունվի Եվրամիության մակարդակով։

Քաղաքականություն