ԱՄՆ դեսպանատունը ՀՀ-ում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին նախազգուշացրել է խուսափել Երևանում որոշ վայրեր այցերից

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ-ում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին արտակարգ կարգով նախազգուշացրել է խուսափել որոշ վայրերից, որոնց վերաբերյալ ժամեր առաջ ՀՀ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն պայթուցիկ սարքերի տեղադրման մասին ահազանգեր էին ստացվել։

Ըստ ԱՄՆ քաղաքացիներին ուղարկված հրատապ էլեկտրոնային հաղորդագրության՝ նախազգուշական նամակը վերաբերում է հետևյալ տարածքներին՝ Զվարթնոց օդանավակայանին, Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններին, Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ Ազգային ժողովի շենքերին։
 

Ըստ ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության՝ տեղական իշխանությունների տվյալներով ներկայումս արտակարգ փրկարարական ծառայությունները հետաքննում են «Զվարթնոց» օդանավակայանի, մետրոյի բոլոր կայարանների, քաղաքապետարանի և Ազգային ժողովի վերաբերյալ պայթուցիկ սարքերի սպառնալիքները:

«Գործողություններ, որոնք պետք է անել՝
 

• Հետևել տեղական մամուլին,
 

• Խուսափել մարդաշատ վայրերից,
 

• Տեղեկացնել ընկերներին և ընտանիքին Ձեր անվտանգության մասին,
 

• Տեղյակ եղեք Ձեզ շրջապատող միջավայրից»,-նշվում է հաղորդագրությունում։
 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը տեղեկացրել էր, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 18:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված և այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են:
 

 

Քաղաքականություն