​Կրակոցներ՝ Սևանի թերակղզու լողափնյա հատվածներից մեկում. ինչ է հայտնի. Shamshyan. com

Այսօր՝ հուլիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Սևանի թերակղզու լողափնյա տարածքներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։  

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, դեպքի մասին, հնարավոր է, ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցեն Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի  մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։  

 

Այս պահին ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննություն են կատարում՝ պարզելու համար դեպքի հանգամանքները։  

 

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Ա. Մկրտչյանի հանձնարարականով ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության մի քանի օպերլիազորներ՝ բաժանմունքի պետ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ ենթադրյալ վիճաբանության վայրն են պարզում, որտեղից էլ այնուհետև վիճաբանողները հեռացել են, ու հնչել են կրակոցներ։  

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյո՞ք ծեծկռտուքի և կրակոցների հետևանքով տուժածներ կան, թե ոչ։ Որոշ հանգամանքներ ոստիկաններին ու քննիչներին հայտնի է, և նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում։  

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն